Рейтинг@Mail.ru
USD
368.07
EUR
421.59
RUB
4.9813
GEL
138.83
2026 թ. հունիսի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայկական ծիրանի առաջին սիմվոլիկ խմբաքանակն առաքվել է ԵՄ․ եվրահանձնակատար

Այսօր, 11:43
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն, X սոցիալական ցանցում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը
Հայկական ծիրանի առաջին սիմվոլիկ խմբաքանակն առաքվել է ԵՄ․ եվրահանձնակատար

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն, X սոցիալական ցանցում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և «շատ լավ քննարկման» համար։

Կոսի հանդիպումը Խուդաթյանի հետ կայացել է Connectivity Agenda Platform հարթակի գործարկման նախօրեին, որի շրջանակում նախատեսվում է շարունակել աշխատանքը հարևան երկրների և Եվրոպայի հետ Հայաստանի տրանսպորտային և ենթակառուցվածքային փոխկապակցվածության բարելավման ուղղությամբ։

«Սա կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել արտահանումը և իրենց բարձրորակ արտադրանքից ավելի շատ դուրս բերել նոր շուկաներ»,- գրել է Կոսը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 5-ին Կոսը կայցելի Երևան՝ քննարկելու ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող առևտրային աջակցության փաթեթը (Հայաստանից մի շարք ապրանքատեսակների նկատմամբ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների ֆոնին - խմբ․)։