Рейтинг@Mail.ru
USD
362.82
EUR
409.7
RUB
4.3483
GEL
139.36
2026 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Կառավարությունը 6 ամսով կերկարաձգի ջերմատների վարկերի արտոնյալ ժամկետը՝ Ռոսսելխոզնադզորի սահմանափակումների հետևանքները մեղմելու համար

18.06.2026, 14:54
Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում
Կառավարությունը 6 ամսով կերկարաձգի ջերմատների վարկերի արտոնյալ ժամկետը՝ Ռոսսելխոզնադզորի սահմանափակումների հետևանքները մեղմելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում:

«Նախագծի մշակումը և ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար Ռոսսելխոզնադզորի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնություն տրամադրելու անհրաժեշտությամբ», - նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշեց, որ ծրագրի շրջանակում ներկայումս կնքված է 20 պայմանագիր, և հիմնվում են 91,5 հեկտար ջերմատնային տնտեսություննե, որոնցից 34,5 հեկտարն արդեն իսկ հիմնվել է և թողարկում է արտադրանք:

Նոր նախագծով առաջարկվում է, որ այս 34,5 հեկտարի շահառուների համար, որոնց վարկային արտոնյալ ժամկետն ավարտվել է, սահմանվեն լրացուցիչ արտոնություններ։

«Եթե մինչև հուլիսի 1-ն անցկացված մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցվել է և 2026 թվականի ընթացքում իրականացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, վաճառք, վարկի համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով և սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս՝ վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար», - ասաց նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հիմնական լարվածությունները, որ կարող են այս շրջանում լինել կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ։

«Հիմա գործնականում կառավորությունն ասում է հետևյալը. հարգերի տնտեսվարողներ, 6 ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել. գնացեք, այն նոր շուկաների հնարավորություները, որ մենք ձեզ համար բացել ենք, գնացեք, հանգիստ նոր շուկաներին հարմարվեք և սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով», - նշեց վարչապետը։

Նախարարը նշեց, որ սահմանված ծառայությունից օգտվելու համար շահառուն մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը կարող է դիմել ֆինանսական կառույցին` դիմումին կից ներկայացնելով ՊԵԿ ի կողմից տրամադրված 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի տեղեկանք և Էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված տեղեկանք` մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցած լինելու վերաբերյալ։