Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հարկային ստուգումներ անցկացվելու են միայն ռիսկային ձեռնարկություններում. վարչապետ

15.09.2016, 12:47
Հինգշաբթի ՀՀ վարչապետը, որպես վարչապետ, իր առաջին կառավարական նիստի ժամանակ մի շարք հանձնարարականներ տվեց, այդ թվում, հարկային ոլորտին:
Հարկային ստուգումներ անցկացվելու են միայն ռիսկային ձեռնարկություններում. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես վարչապետ, իր առաջին կառավարական նիստի ժամանակ մի շարք հանձնարարականներ տվեց, այդ թվում, հարկային ոլորտին:

Ինչպես նշեց վարչապետը, բավական ակտիվ քննարկվում է, այդ թվում, հանրության կողմից, կաշառակերության հետ պայքարի հարցը: Այս կապակցությամբ նա հայտարարեց, որ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է, մասնավորապես, ստեղծվելու են աշխատանքները համակարգող հանձնաժողովներ:

«Նախևառաջ պետական մարմինները պետք է կատարեն իրենց վրա դրված գործառույթները, հետևաբար, անհրաժեշտ է ապահովել անազնիվների և որպես արտոնյալ ընկալվող խոշոր տնտեսական գործակալների և ներկրողների կողմից հարկային պարտավորությունների կատարումը», - ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով, հարկային ստուգումներ պետք է իրականացվեն բացառապես ռիսկային օբյեկտներում, իսկ ՓՄՁ ոլորտում` միայն ծայրահեղ դեպքերում:

Բացի այդ, նա հանձնարարեց Պետական եկամուտների կոմիտեին բացառել հարկային համակարգի աշխատակիցների կողմից հնարավոր սուբյեկտիվ մոտեցումները և ապահովել նրանց գործունեության թափանցիկությունը:

«Բոլոր գործողությունները պետք է իրականացվեն` առանց բիզնեսին լրացուցիչ անախորժություններ պարգևելու. ոչ մի ձևակերպում կամ ստուգում չպետք է խոչընդոտի նրանց կայուն գործունեությանը», - ասաց Կարապետյանը: Վարչապետը ավելացրեց, որ Կոմիտեին նոր հանձնարարականներ չի տալիս. դրանք ուղղակի նրանց պարտականություններն են, որոնք նրանք պետք է կատարեն: -0-