Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

20.12.2016, 17:40
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստի ժամանակ նախատեսում է ուսումնասիրել և հաստատել Հայաստանում էլեկտրաեներգիայի նոր սակագները:

Կարգավորիչի կայքում հրապարակված որոշման նախագծի համաձայն, բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (ժամը 07:00-ից 23:00) առաջարկվում է նվազեցնել ներկայիս 46,2 դրամից մինչև 44,98 դրամ, իսկ գիշերայինը` 36,2 դրամից մինչև 34.98 դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց (բոլոր սակագները ներկայացված են ԱԱՀ-ով):

Ընդ որում կարգավորիչը նախատեսել է սակագներ քաղաքացիների առանձին կատեգորիայի համար` բնակչության սոցիալապես անապահով շերտերի, ովքեր կվճարեն 40 դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց ցերեկային ժամերին և 30-ական դրամ 1 կվտ/ժ-ի դիմաց գիշերային ժամերին:

Նոր սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թ.-ի փետրվարի 1-ից:

Այս տարի ՀԾԿՀ-ն արդեն նվազեցրել է էլեկտրաէներգիայի սակագները, մասնավորապես, կարգավորիչի օգոստոսի 1-ի որոշմամբ բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (ժամը 07:00-ից 23:00) 48,78 դրամից նվազեցվել է մինչև 46,2 դրամ (5,3 տոկոսով), իսկ գիշերայինը` 38,78 դրամից մինչև 36,2 դրամ (6,7 տոկոսով) 1 կվտ/ժ-ի դիմաց: ($1 – 481,6 դրամ) -0-