Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թ.-ին կազմել է 187,8 հազար դրամ. ԱՎԾ կանխատեսում

01.02.2017, 15:35
Նախնական կանխատեսումներով` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ին կազմել է 187 850 դրամ (391 դոլար կամ 26 127 ռուբլի), ինչը 1,7 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թ.-ին կազմել է 187,8 հազար դրամ. ԱՎԾ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախնական կանխատեսումներով` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ին կազմել է 187 850 դրամ (391 դոլար կամ 26 127 ռուբլի), ինչը 1,7 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, հայտնում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ տվյալների համաձայն, 2016 թ.-ի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում ընդհանուր առմամբ կազմել է 222 818 դրամ, ինչը մոտ 22,6 տոկոսով ավել է 2016 թ.-ի նոյեմբերի ցուցանիշից, սակայն 0,4 տոկոսով պակաս է 2015 թ.-ի համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից:

Նոյեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 180 971 դրամ: Ընդ որում, ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.–ի նոյեմբերին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 215 հազ. դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 130 հազ. դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը նոյեմբերին կազմել է մոտ 195,6 հազար դրամ։

Միաժամանակ, նոյեմբերին ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում ` մոտ 401 հազար դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում` մոտ 377,5 հազ. դրամ, և հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում` 345 հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը, որտեղ աշխատավարձը կազմել է մոտ 112 հազ. դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` մոտ 114 հազար դրամ, կրթության և բնակության ու հանրային սննդի ոլորտը` 122 հազար դրամ ($1 – 486,5 դրամ)։ -0-