Հայաստանում շինարարության ծավալը 10 ամսում ավելացել է 0,1%–ով` հասնելով 304,3 մլրդ դրամի

Միաժամանակ բնակչության հաշվին իրականացրած շինարարության ծավալը կազմել է 77 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 25,3 տոկոսը (10,9 տոկոսի աճ)։
Կազմակերպությունների միջոցների հաշվին իրականացրած շինարարության ծավալը կազմել է 141,3 մլրդ դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 46,4 տոկոսը (0,4 տոկոսի անկում), մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացրած շինարարության ծավալը կազմել է 6 959,5 մլն դրամ 2,3 տոկոս (45,5 տոկոսի աճ), պետական բյուջեի հաշվին իրականացրած շինարարության ծավալը կազմել է 40,2 մլրդ դրամ կամ 13,2 տոկոս (13,7 տոկոսի անկում), համայնքային միջոցների հաշվին իրականացրած շինարարության ծավալը կազմել է 5 136,3 մլն դրամ կամ 1,7 տոկոս (67,8 տոկոսի անկում)։
Միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է մոտ 33,6 մլրդ դրամ կամ 11,1 տոկոս (32,6 տոկոսի աճ)։ Ընդ որում միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է հասել 11 505 մլն դրամ, ՎԶԵԲ–ին` 2 711,7 մլն դրամ, Ասիական զարգացման բանկին` 13 048 մլն դրամ, Զարգացման գերմանական բանկին (KfW)` 1 027,2 մլն դրամ և մյուսներին`5 325,9 մլն դրամ ($1- 484,60 դրամ)։–0–