Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանն ու Սինգապուրը կխորացնեն քաղավիացիայի ոլորտում համագործակցությունը

10.07.2017, 13:25
Կստորագրվի «ՀՀ կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը:
Հայաստանն ու Սինգապուրը կխորացնեն քաղավիացիայի ոլորտում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանն ու Սինգապուրը պատրաստվում են խորացնել քաղավիացիայի ոլորտում համագործակցությունը։

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի ավիացիոն իշխանությունների ղեկավարներն առաջիկայում կստորագրեն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի հաղորդագրության համաձայն, համաձայնագիրը կստորագրվի 2017 թ-ի հուլիսի 11-13-ը Սինգապուրում կայանալիք «Ավիացիայի զարգացումը և հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղաքացիական ավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին:

Գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը մեկնել է Սինգապուրի Հանրապետություն` ֆորումին մասնակցելու նպատակով քաղավիացիայի:-0-