Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում 18%-ով ավելացել է խոզերի, սակայն կրճատվել է կովերի գլխաքանակը

18.03.2019, 15:04
Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն իրականացրել է հանրապետության բոլոր տնտեսություններում գյուղատնտեսական կենդանիների հաշվառում 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ:
Հայաստանում 18%-ով ավելացել է խոզերի, սակայն կրճատվել է կովերի գլխաքանակը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն իրականացրել է հանրապետության բոլոր տնտեսություններում գյուղատնտեսական կենդանիների հաշվառում 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ:

Ըստ տվյալների, խոզերի գլխաքանակը տարվա սկզբի տվյալներով կազմել է 197 877, ինչը 18,7%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Հաշվետու ժամանակաշրջանում ավելացել է նաև այծերի գլխաքանակը` 2,1%–ով (մինչև 22 552), ձիերինը` 7%-ով (մինչև 10 748):

Ընդ որում, 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը Հայաստանում կազմել է 571 861, ինչը 3,2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Ընդ որում կովերի գլխաքանակը հաշվետու ժամանակաշրջանում նվազել է 4,8%-ով`մինչև 253 990:

Հաշվետու ժամանակաշրջանում կրճատվել է նաև ոչխարների գլխաքանակը` 3,5%-ով` մինչև 615 705, թռչուններինը` 5,8%-ով` մինչև 4 152 052:-0-