Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում արտաքին ապրանքաշրջանառության ծավալը հունվարին ավելացել է 45,5%–ով

20.02.2017, 15:46
Հայաստանում արտաքին ապրանքաշրջանառության ծավալը, նախնական վիճակագրական տվյալներով, 2017 թ.–ի հունվարին, 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 45,5 տոկոսով` կազմելով շուրջ 358,7 մլն դոլար։
Հայաստանում արտաքին ապրանքաշրջանառության ծավալը հունվարին ավելացել է 45,5%–ով

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտաքին ապրանքաշրջանառության ծավալը, նախնական վիճակագրական տվյալներով, 2017 թ.–ի հունվարին, 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 45,5 տոկոսով` կազմելով շուրջ 358,7 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Հարկ է նշել, որ 2017 թ.–ի հունվարին, 2016 թ.–ի դեկտեմբերի համեմատ, արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 25,3 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով, արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 121,5 մլն դոլար, ինչը 35,4 տոկոսով ավել է 2016 թ.–ի հունվարից։

Միաժամանակ ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 51,4 տոկոսով` կազմելով շուրջ 237,2 մլն դոլար։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն այս տարվա հունվարին կազմել է 115,7 մլն դոլար  ($1 – 486,74 դրամ)։ -0-