Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում բենզինը երկու տարում էժանացել է մոտ 30 տոկոսով. ՏՄՊՊՀ

04.02.2016, 14:37
Հայաստանում բենզինի գինը երկու տարում դոլարային արտահայտմամբ նվազել է մոտ 28 տոկոսով։
Հայաստանում բենզինը երկու տարում էժանացել է մոտ 30 տոկոսով. ՏՄՊՊՀ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի գինը երկու տարում դոլարային արտահայտմամբ նվազել է մոտ 28 տոկոսով, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

 «2014 թ.–ի համեմատ` բենզինի գները նվազել են` 1 լիտր դիմաց 480 դրամից հասնելով 390 դրամի։ Գների նվազմանը նպաստել է նաև ազգային արժույթի արժեզրկումը», – ասաց Շաբոյանը։

Նրա խոսքով` ՏՄՊՊՀ–ն բենզինի գների նվազման համեմատական վերլուծություն է անցկացրել տարբեր երկրներում եվրոյի արտահայտմամբ 2015 թ.–ի ընթացքում։ Այսպես, Հայաստանում եվրոյով բենզինի գները նվազել են 14 տոկոսով, Ֆրանսիայում` 8 տոկոսով, Գերմանիայում` 7 տոկոսով, Իտալիայում` 8 տոկոսով, Չեխիայում` 10 տոկոսով, Ռումինիայում` 6 տոկոսով։

«Բենզինը Հայաստան է ներկրվում հիմնականում Ռուսաստանից երկու խոշոր ընկերությունների`Flash–ի և CPS–ի կողմից։ Համեմատության համար նշենք, որ 2006–2007 թթ.–ին Հայաստանում գործել է 5–6 ներկրող», – ասաց Շաբոյանը։

Նա նշեց, որ այդ ընկերությունների գործունեությունը գտնվում է ՏՄՊՊՀ–ի ուշադրության կենտրոնում, և նրանց գործունեությունում մրցակցության պայմանների խախտում չի նկատվում։ Նա կոչ արեց նավթ ներկրող ընկերություններին, որոնց գործունեության նկատմամբ Հայաստանում խոչընդոտներ կստեղծվեն, դիմել հանձնաժողով։ –0–