Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում դեֆոլտ չի լինի. խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

28.10.2016, 16:00
Հայաստանի իշխանությունները կանեն հնարավորինս` դեֆոլտի հավանականությունը բացառելու համար, ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
Հայաստանում դեֆոլտ չի լինի. խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանությունները կանեն հնարավորինս` դեֆոլտի հավանականությունը բացառելու համար, ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

Օրերս Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանը դեֆոլտի վտանգի առջև է կանգնած:

«Հայաստանում դեֆոլտ չի լինի: Այդ վտանգի բացառման համար համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, ոչ ստանդարտ մոտեցումներ կկիրառվեն», - ասաց Մինասյանը:

Անհրաժեշտ միջոցների թվում նա նշեց խոշոր ներդրողների համար պայմանների ստեղծումը, նոր ձեռնարկություններին աջակցելը, նորարարությունների ներդրման խրախուսումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։

ԱՎԾ-ի տվյալներով, 2016 թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ, Հայաստանի պետական պարտքը կազմել է 5,6 մլդ դոլար` մեկ ամսում աճելով 2,2 տոկոսով: ՀՀֆ ինանսների նախարարության կանխատեսման համաձայն, 2016 թ.-ի արդյունքում պետական պարտքը կաճի 789 մլն դոլարով` մինչև 5 867 մլն դոլար, իսկ 2017 թ.-ին` մինչև 6 277 մլն դոլար: ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի մասնաբաժինը կաճի` 2015 թ.-ի 48,8 տոկոսից մինչև 54,1 տոկոս 2016 թ.-ին: Իսկ 2017 թ.-ին այն կհասնի 55,1 տոկոսի: ($1 – 475,23 դրամ) -0-