Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում գների նվազումը կարող է հանգեցնել տնտեսական աճի դանդաղեցմանը. էկոնոմիկայի նախարար

22.04.2016, 16:56
Սպառողական գների էժանացումը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսական աճի դանդաղեցմանը, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Հայաստանում գների նվազումը կարող է հանգեցնել տնտեսական աճի դանդաղեցմանը. էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Սպառողական գների էժանացումը կարող է հանգեցնել Հայաստանում տնտեսական աճի դանդաղեցմանը, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Հայաստանում սպառողական գները 2016 թ.-ի հունվար-մարտ ամիսներին նվազել են 1,4 տոկոսով` 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ», - ասաց Մինասյանը «Invest Armenia-2016» բիզնես ֆորումի բացման ժամանակ:

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թ.-ի հունվար-մարտին աճել է 5,5 տոկոսով` 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը, այնուամենայնիվ, աճի բավարար տեմպ չէ:

«Հայաստանում արտաքին առևտրաշրջանառությունը 2016 թ.-ի հունվար-մարտին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3,8 տոկոսով` կազմելով մոտ 997,1 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 375,9 մլն դոլար` 2015 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 26,3 տոկոսով», - ասաց Մինասյանը:

Ընդ որում, նա հայտնեց, որ ներմուծման ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 15,9 տոկոսով` կազմելով մոտ 621,2 մլն դոլար: Արտահանման ծավալի մեծացումը նախարարը բացատրում է առաջարկվող ապրանքների դիվերսիֆիկացմամբ:

Հայաստանի պետբյուջեի համաձայն, 2016 թ.-ին Հայաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 2,2 տոկոսանոց աճ: ԿԲ վերջին կանխատեսման համաձայն` աճը կկազմի 1,5-2,6 տոկոսի սահմանում: ՀԲ վերջին կանխատեսման համաձայն` հանրապետությունում 2016 թ.-ին տնտեսական աճը կկազմի 1,9 տոկոս: Նույն աճն է կանխատեսում նաև ԱՄՀ-ն: ՎԶԵԲ-ը կանխատեսում է աճ 2-2,5 տոկոսի սահմաններում, Fitch-ը` մինչև 2 տոկոս աճ, Moody’s-ը կանխատեսում է Հայաստանում 2016 թ.-ին ՀՆԱ-ի աճի դանդաղեցում մինչև 2,2 տոկոս:

«Invest Armenia-2016» երկրորդ բիզնես ֆորումն անցկացվում է Երևանում ապրիլի 22-ին: Միջոցառման հիմնական թեմաներն են Հայաստան-Իրան, Հայաստան-ԵՏՄ համագործակցությունը, ինչպես նաև 2016-2018 թթ.-ին Հայաստանի տնտեսական զարգացման կանխատեսումները: -0-