Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում գործազրկությունը 2017 թ.-ի առաջին եռամսյակում աճել է` հասնելով 19%–ի

30.06.2017, 17:27
2017 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը հասել է 19 տոկոսի` 2016 թ.-ի հունվար-մարտ ամիսների համեմատ ավելանալով 0,7 տոկոսով:
Հայաստանում գործազրկությունը 2017 թ.-ի առաջին եռամսյակում աճել է` հասնելով 19%–ի

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. 2017 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը հասել է 19 տոկոսի` 2016 թ.-ի հունվար-մարտ ամիսների համեմատ ավելանալով 0,7 տոկոսով: Այս մասին նախնական տվյալների հիման վրա հաղորդել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 

Գործազրկության մակրադակը 2016 թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 17.4 տոկոս, իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում կազմել է 18 տոկոս:

ՀՀ ԱՎԾ տվյալներով` Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը նշված ժամանակահատվածում կազմել է 1 202.9 հազար մարդ, որից 974,5 հազարը զբաղվածներն են, իսկ 228,4 հազարը` գործազուրկները: Ընդ որում հանրապետության աշխատանքային ռեսուրսներն առաջին եռամսյակում կազմել են 2 042.1 հազար մարդ (1,25 տոկոսի անկում):

Տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը անցած տարի կազմել է 839.3 հազար մարդ` 2016 թ.-ի առաջին եռամսյակի 843.4 հազար մարդու դիմաց: -0-