#ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ
Հայերին շարունակում են մտահոգել գործազրկությունը և աղքատությունը. հետազոտություն
Հայաստանի և Վրաստանի բնակիչներին ամենից շատ անհանգստացնող խնդիրները գործազրկությունն ու աղքատությունն են, ուրբաթ հայտնեց Հայաստանում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի ծրագրերի ղեկավար Նաիրա Վարդանյանը` ներկայացնելով «Կովկասյան բարոմետր» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքները:Վերլուծաբաններ. ԱՄՆ–ի գործազրկությունը սեպտեմբերին պահպանվել է 5.1%–ի մակարդակում
ԱՄՆ–ի գործազրկությունը սեպտեմբերին պահպանվել է 5.1%–ի մակարդակում, կարծում են DailyFX պորտալի հարցման մասնակիցները։ Միաժամանակ, նոր աշխատատեղերի թիվը տնտեսության ոչ գյուղատնտեսական ճյուղերում, փորձագետների գնահատմամբ, աճել է 200 հազարով օգոստոսի 173 հազարի դիմաց, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։Մարտին գործազրկության մակարդակը ԵՏՄ երկրներում աճել է 6%–ով. ԵՏՀ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ հաշվարկված գործազրկության մակարդակը 2015 թվականի մարտին ԵՏՄ երկրներում կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 6 տոկոսը։ Միաժամանակ, մեկ ամիս առաջ տվյալ ցուցանիշը ԵՏՄ երկրներում կազմում էր 5.9 տոկոս, հայտնում է ԵՏՀ կայքը։Գործազրկության մակարդակը ԵՏՄ երկրներում փետրվարին կազմել է 5,9%` հունվարի 5,6%–ի դիմաց
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով` МОТ մեթոդաբանությամբ հաշվարկված գործազրկության մակարդակը 2015 թվականի փետրվարին ԵՏՄ երկրներում կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության թվի 5,9 տոկոսը։ Միաժամանակ, մեկ ամիս առաջ ԵՏՄ երկրներում տվյալ ցուցանիշը կազմել էր 5,6 տոկոս, ասվում է ԵՏՀ կայքում։Հարցվածների ավելի քան 40 տոկոսը գործազրկությունը և պատերազմի վտանգը համարել է Հայաստանի կարևորագույն խնդիրը. հարցում
Հարցվածների ավելի քան 40 տոկոսը գործազրկությունը և պատերազմի վտանգը համարել է կարևորագույն խնդիր, որ կանգնած է Հայաստանի առջև, երկուշաբթի լրագրողներին ասաց Gallup International Association հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։Հայաստանում գործազուրկների թիվը տարվա ընթացքում աճել է 3,7%–ով և հասել 61,9 հազարի
2014 թ.-ի հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում գործազուրկների թիվը, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3,7 տոկոսով՝ կազմելով 61,9 հազար մարդ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Զբաղվածության պետական ծառայություն գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:Գործազրկությունը ճարպակալման է հանգեցնում, պարզել են ամերիկացի հետազոտողները
Մշտական աշխատանքի բացակայությունը հանգեցնում է նրան, որ ամերիկացիները սկսում են ճարպակալել։ Նման եզրահանգման են եկել Gallup-ի հետազոտողները ԱՄՆ-ի գործազուրկ քաղաքացիների շրջանում անցկացրած հարցման արդյունքում, հաղորդում է Փրայմը:Հայաստանում գործազրկությունը 2013թ.–ի III եռամսյակում կրճատվել է 0.6 տ.կ.–ով և կազմել 15.4%
Հայաստանում գործազրկության մակարդակը 2013թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 15.4 տոկոս` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 0.6 տ.կ.–ով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։Նորություններ 1 - 20 of 42
First | Prev. | 1 2 3 | Next | Last