Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանում շինարարության ծավալը 7 ամսում կրճատվել է 7,6%-ով

06.09.2016, 18:33
Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար–հուլիս ամիսներին կազմել է 158,7 մլրդ դրամ:
Հայաստանում շինարարության ծավալը 7 ամսում կրճատվել է 7,6%-ով

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Շինարարական աշխատանքների ծավալը Հայաստանում 2016 թվականի հունվար–հուլիս ամիսներին կազմել է 158,7 մլրդ դրամ` 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի համեմատ նվազելով 7,6 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։ 

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում շինարարության ծավալը բնակչության հաշվին կազմել 37 966,3 մլն դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 23,9 տոկոսը (անկումը` 7,8%)։ 

Կազմակերպությունների միջոցների հաշվին շինարարության ծավալը կազմել է 74 576,9 մլն դրամ կամ շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի 47 տոկոսը (անկումը` 12%), մարդասիրական օգնության միջոցների հաշվին` 2 496,6 մլն դրամ, պետական բյուջեի հաշվին` 16 618,6 մլն դրամ (անկումը` 26,9%), համայնքային միջոցների հաշվին` 2 493,4 մլն դրամ։

Բացի այդ, միջազգային վարկերի միջոցների հաշվին շինարարության ծավալը  կազմել է 24 546,8 մլն դրամից ավելի կամ 15,4 տոկոս` աճելով 52,4 տոկոսով։ Ընդ որում, միջազգային վարկերի միջոցներից Համաշխարհային բանկին բաժին է ընկել 6 832,3 մլն դրամ, ԱԶԲ–ին` 12 745,5 մլն դրամ, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին`169 մլն դրամ և այլ բանկերին` 4 659 մլն դրամ։ ($1 –  474.75 դրամ)։ -0-