Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը

12.01.2017, 13:43
Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները։
Հայաստանում թանկացել են ալյուրը և շաքարը

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ամանորի տոներից հետո բարձրացել են ալյուրի և շաքարի գները, գրում է «Հրապարակ» թերթը:

Պարբերականի տվյալներով, ալյուրի թանկացման մասին տեղեկությունը առևտրականներին հասել է դեռ դեկտեմբերի 30-ին։ Մեկ պարկ ալյուրի (50 կգ) գինը ալրաղացները բարձրացրեցին 400-600 դրամով։ Մասնավորապես, եթե Էջմիածնի ալրաղացը տոներից առաջ մի պարկ ալյուրը վաճառում էր 10200 դրամով, ապա այսօրվանից գինը դարձել է 10700 դրամ։ Թանկացման պատճառը ընկերությունում չեն նշում:

«Բաղրամյան ալրաղաց» գործարանում ալյուրի պարկը թանկացրել են մեկ դոլարով։ Արտադրության պետ Սայադ Գասպարյանը թանկացումը բացատրում է «Վերին Լարս» անցակետում առկա տրանսպորտային բարդություններով, որոնք հանգեցնում են հումքի անկանոն մատակարարման:  

Ընդ որում, նա ավելացրել է, որ ոչ մի մենաշնորհ չկա, քանի որ մատակարարմամբ զբաղվում է 55 կազմակերպություն:

Պարբերականի տվյալներով, հացի գներն արդեն որոշ տեղերում բարձրացել է 40 դրամով։

«Թանկացել է նաև շաքարավազը՝ 30-40 դրամով, և թանկացումը վերջնական չէ: Մեկ կիլոգրամ շաքարի արժեքը կարող է հասնել 500-600 դրամի (այժմ 400 դրամ է) ($1- 485 դրամ)։ -0-