ՀՀ կառավարությունն արտոնագրեր է տրամադրելու Եվրոպա մեղր արտահանողներին

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հատուկ արտոնագրեր է տրամադրելու մեղր արտադրողներին, ովքեր ծրագրում են իրենց արտադրանքն արտահանել Եվրոպայի երկրներ։
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հաստատել է Եվրոպա արտահանվող մեղրի որակի նկատմամբ պահանջների ցանկը, ինչպես նաև համապատասխան արտոնագրերի և առողջության արտոնագրի տրամադրման կարգը։
Այս տարվա հոկտեմբերին Հայաստանն ընդգրկվել է ԵՄ երկրներ մեղր արտահանելու իրավունք ունեցող երկրների ցանկում։
Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից Առողջության պահպանման և սպառողի պաշտպանության գլխավոր տնօրինության (EU DG SANCO) ներկայացրած «Մեղրում որոշ նյութերի մնացորդային քանակության և մեղրաբուծական արտադրության ծրագիրը» փաստաթուղթը, որն անհրաժեշտ պայման է մեղրի արտահանման համար, հաստատվել է ԵԽ–ի և ԵՄ անդամ երկրների կողմից։
ՀՀ ԱՎԾ–ի համաձայն` Հայաստանից բնական մեղրի արտահանումը 2012 թ.–ին կրճատվել է 73,2 տոկոսով` 110,7 հազար դոլարից հասնելով 29,6 հազար դոլարի։ Հայաստանի մաքսային ծառայության տվյալների համաձայն` բնական մեղրի արտահանումը 2013 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 2,4 տոննա` 24,7 հազար դոլար ընդհանուր արժեքով։–0–