ՊԵԿ-ի աշխատակիցները կանխել են «KARABAX» մակնշմամբ լոլիկի ներկրումը Հայաստան
12.04.2017,
13:11
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, ինչի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում լոլիկ, հաղորդում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում, սակայն բոլոր փորձերը կանխվել են:
Ընդամենը մեկ օր առաջ սահմանին կանխվել է «KARABAX» մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն: Օրինախախտը գյուղմթերքը փորձել է տեղափոխել խնձորով ծածկված արկղերում: -0-