ՊԵԿ–ը 2017թ.-ին 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել պետական բյուջե
23.01.2018,
11:53
2017թ. պետական բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 135 մլրդ դրամ:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, հաղորդում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
2017թ. պետական բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 135 մլրդ դրամ: 2017թ.-ի փաստացի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով: 883,8 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 317,8 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ հարկային մասով աճը կազմել է 64,6 մլրդ դրամ կամ 7.9 %, իսկ մաքսային մասով` 60 մլրդ դրամ կամ 23.3 %:
Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, այդ պարագայում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմում է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 %:–0–