Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Փաշինյանը բացառիկ համարեց հետհեղափողական երկնիշ տնտեսական աճն Հայաստանում

22.08.2018, 20:45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ գրանցված երկնիշ ցուցանիշից հետո տնտեսությունը կշարունակի զարգանալ։
Փաշինյանը բացառիկ համարեց հետհեղափողական երկնիշ տնտեսական աճն Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ գրանցված երկնիշ ցուցանիշից հետո տնտեսությունը կշարունակի զարգանալ։

Նա հիշեցրեց, որ հունիսի տվյալներով Հայաստանում տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 9,6%, իսկ հուլիսին`արդեն 11,1%։

«Տնտեսության զարգացման երկնիշ ցուցանիշը հեղափողությունների պատմության մեջ բացառիկ երևույթ է, քանի որ հետո նկատվում է տնտեսության անկում, իսկ փոփոխությունները, սովորաբար, արտացոլում են բացասական ազդեցությունը տնտեսության վրա», – ասաց Փաշինյանի Facebook–ի իր էջում ուղիղ միացման ժամանակ։

Նա նշեց, որ մայիսին գրանցվել են անկման նման միտումներ, որոնք անհանգստացնում էին, սակայն դրական համարեց ցուցանիշի վերականգնումը։

«Դրական է, որ մեր մոտ արդեն գրանցվել է տնտեսության աճի երկնիշ ցուցանիշ, հույս ունեմ, որ նմանատիպ ցուցանիշ կպահպանվի նաև օգոստոսին, իսկ հետո տեմպերը կավելանան», – ասաց Փաշինայնը։–0–