Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2016 թ.–ի պետբյուջեից կստանա 6,41 մլրդ դրամ

09.11.2015, 12:56
ՀՀ քաղաքաշինության նախարարության ծախսերի նպատակով պետբյուջեից կհատկացվի 4 մլրդ 410 մլն դրամ, երկուշաբթի բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2016 թ.–ի պետբյուջեից կստանա 6,41 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքաշինության նախարարության ծախսերի նպատակով պետբյուջեից կհատկացվի 4 մլրդ 410 մլն դրամ, երկուշաբթի բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։

«Նախարարության առաջնահերթությունները կմնան հավասարաչափ տարածքային զարգացումը, սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերը, ինչպես նաև օբյեկտների շինարարության ժամկետների պահպանումը 2–3 տարվա սահմաններում», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ժամկետում ավարտված օբյեկտների թիվը 2016 թ.–ին պետք է հասցվի 57 տոկոսի` 2015 թ.–ին գրանցված 47,9 տոկոսի համեմատ։

 «Դրան զուգահեռ կբարձրացվի նախագծերի որակն ու ավելի մանրամասն կներկայացվեն շինարարական աշխատանքների բնութագրերը», – ասաց Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1–ին հաստատել է 2016 թ.–ի պետբյուջեի նախագիծը, որի համաձայն` ՀՆԱ–ի իրական աճը 2016 թ.–ին նախատեսված է 2,2 տոկոսի չափով։ ՀՆԱ–ի դեֆլյատորը նախատեսված է 4 տոկոսի սահմանում, 12–ամսյա գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3,5 տոկոսի սահմանում։ Ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 373,7 մլրդ դրամ, իսկ եկամուտների մասը` 1 տրիլիոն 183 մլրդ դրամ` 197 մլրդ դրամ պակասուրդի դեպքում ($1 - 477,72 դրամ). –0-