Վարդան Արամյան. ֆինանսների նախարարությանը հաջողվել է իրականացնել 2017 թվականի ընթացքում պլանավորածը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 11-ին Ծաղկաձորում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ շարունակվել է տնտեսական ոլորտի լրագրողների համար սեմինար-քննարկումը:
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են «ՀՀ հարկային նոր համակարգի ամփոփ համեմատականը» և «ՀՀ հարկային համակարգը, հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների ներկայացում»զեկույցները:
Հարկային օրենսդրության փոփոխությունների ներկայացման հիմնական նպատակն էրլրատվամիջոցների ներկայացուցիչներին իրազեկել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը և 2018 թվականի հունվարի1-ից հետո ՀՀ հարկային համակարգի կարգավորումների մասին։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ ԴավիթԱնանյանի խոսքով՝ հարկային օրենսդրությունը մշակելիս կարևոր է հաշվի առնել տնտեսության երկարաժամկետաճը։
«Այսօր չենք կարող կենտրոնանալ կարճաժամկետ արդյունքների վրա։ Մինչ այս ՀՀ-ում տնտեսականքաղաքականությունն այս տրամաբանությամբ չի եղել: Հարկային օրենսգրքի փոփոխությունները կարճաժամկետլուծումեր են տվել, ինչն ունեցել է սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ», - ընդգծել է Դավիթ Անանյանը՝կարևորելով Հարկային օրենսգրքի փոփոխման տրամաբանության հիմքում պետական բյուջեի կարճաժամկետ ևերկարաժամկետ կայունությունը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ ըստ ոլորտի համաշխարհային մասնագետների ունեցածտեսակետի՝ որտեղ կա եկամուտ, պետք է հարկվի, նույնիսկ փոքր չափով:
«Տրված հարկային արտոնություններըմենք փորձել են առնվազն այնպես անել, որ չմեծանան, որոշ արտոնություններ վերացել են», - ասել է նախարարը և մասնավորեցրել, որ որոշ ոլորտներում արտոնությունները պահպանվել են՝ պայմանավորված դեռևս անհրաժեշտգործիքակազմ չունենալու հանգամանքով, և առաջիկա տարիներին, գնահատելով հնարավոր ազդեցությունները, հնարավոր կլինի ճիշտ որոշում կայացնել։
Ֆինանսների նախարարության մասնագետների ներկայացմամբ՝ ՀՀ հարկային նոր օրենսգրքի մշակման հիմքում դրվել են հետևյալ հիմնական սկզբունքները․կարևորել տնտեսության երկարաժամկետ աճը, պետական բյուջեի թե´ կարճաժամկետ, և թե´ երկարաժամկետ կայունությունը, հիմնականում պահպանել գործող հարկային արտոնությունները, առավել արդարացի հարկային համակարգ ձևավորելու նպատակով նեղացնել հարկման այլընտրանքային համակարգերի կիրառության շրջանակը, խստացնել գործարքների և առանձին ապրանքների փաստաթղթավորման նկատմամբ պահանջներն ու հսկողությունը, հարկային կարգապահությունը բարձր մակարդակում պահելու համար աստիճանաբար կատարելագործելհարկային վարչարարությունը և այլն:
Ամփոփելով փոփոխությունները՝ ոլորտի մաս նագետները պատասխանել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին և ընդգծել, որ հարկային օրենսդրության այս փոփոխությունները միտված ենգործարար միջավայրի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն և դրա զարգացմանը նպաստելուն:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ իրենց հաջողվել է իրականացնել 2017 թվականիընթացքում պլանավորածը:
«2017 թվականին մեր առջև խնդիր էինք դրել, որ գնանք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, ծախսերիկատարման առումով որոշակի պահպանողական քաղաքականություն դրսևորենք, որպեսզի կարողանանք ունակլինել պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպերը դանդաղեցնել»,- նշել է նախարարը:–0