Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

ՀՀ կառավարությունը «ստվերի» կրճատման հաշվին պետք է ավելացնի հարկային մուտքերը` . Մակարյան

30.10.2013, 18:10
ՀՀ կառավարությունը պետք է ավելացնի հարկային մուտքերը խոշոր բիզնեսի և «ստվերի» կրճատման հաշվին, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
ՀՀ կառավարությունը «ստվերի» կրճատման հաշվին պետք է  ավելացնի հարկային մուտքերը` . Մակարյան
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը պետք է ավելացնի հարկային մուտքերը խոշոր բիզնեսի և «ստվերի» կրճատման հաշվին, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Կառավարությունը հայտարարել է, որ ավելացնում է առանց հարկային բեռի և լրացուցիչ վարչարարության բյուջետային մուտքերը, այսինքն` նրանց ջանքերը պետք է ուղղվեն այն ռեսուրսների որոնմանը, որոնց հաշվին նրանք պետք է ապահովեն այդ մուտքերը։ Իմ կարծիքով, դա պետք է արվի «ստվերի»  և խոշոր բիզնեսի հաշվին»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Մակարյանը։

Ըստ նրա, 2014թ.–ի բյուջեով նախատեսվում է բյուջետային մուտքերն ավելացնել 34 մլրդ դրամով։ Բացի ստվերային բիզնեսի կրճատումից, ըստ նրա, այդ ավելացմանը հնարավոր կլինի հասնել արդյունաբերության որոշ բնագավառների աճի հաշվին, ինչն իր հերթին հարկային մուտքերի ավելացման կհանգեցնի։

Մակարյանը նշեց, որ պետական գնումների ոլորտում առաջընթաց չի տեսնում, այն դեպքում, որ դա կարող է խթան հանդիսանալ տեղի արտադրության և բիզնեսի զարգացման համար։

Նա նաև մտավախություն հայտնեց Հայաստանի արտաքին պարտքի աճի միտման կապակցությամբ, որն ըստ նրա, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ավելացել է 168 մլն դոլարով։ Ըստ Միության ղեկավարի,  Հայաստանի պետական պարտքի ավելի քան 38 տոկոսը վերաբերում է կառավարման պետական համակարգին։

Նա ավելացրեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպես է կառավարությունը մյուս տարի շտկելու ստեղծված իրավիճակը և արդյո՞ք խոստացված աշխատավարձերի բարձրացումն այդ ցուցանիշի ավելացման չի հանգեցնի։

«Արդյո՞ք դա կարող է պետական պարտքի աճի և պետական կառավարման համակարգի տեսակարար կշռի ավելացման պատճառ դառնալ։ Այդ հարցը դեռ պարզաբանված չէ»,– ասաց Մակարյանը։

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն, Հայաստանի արտաքին պետական պարտքը 2013թ.–ի առաջին կիսամյակում կրճատվել է 4,5 տոկոսով և կազմել 3713.5 մլն դոլար։

Հայաստանի 2014 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 134 մլրդ դրամի սահմաններում, ծախսերը` 1 տրիլիոն 244 մլրդ դրամի սահմաններում։ Պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ (1 դոլարը 405,76 դրամ է)։ Հայաստանում ՀՆԱ–ի իրական աճը 2014 թ.–ի բյուջեում նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։ 12–ամսյա գնաճի ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։–0–