Սևծովյան ավազանի երկրները էներգախնայողության ոլորտում ունեցած փորձը փոխանակել են Հայաստանի հետ
09.12.2013,
15:36
Սևծովյան ավազանի երկրները էներգախնայողության ոլորտում ունեցած փորձը փոխանակել են Հայաստանի հետ` գործողությունների համատեղ ծրագրի մշակման շրջանակում կայացած քննարկման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Սևծովյան ավազանի երկրները էներգախնայողության ոլորտում ունեցած փորձը փոխանակել են Հայաստանի հետ` գործողությունների համատեղ ծրագրի մշակման շրջանակում կայացած քննարկման ժամանակ։
Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների Էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է էներգախնայողության ոլորտում անդրսահմանային համագործակցության խթանումը` տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով։
Ըստ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամար Բաբայանի, ծրագրի շրջանակում արդեն երկու հանդիպում է անցկացվել Թուրքիայում և Ռուսաստանում։
«Երրորդ կարևոր աշխատանքային հանդիպումն անցկացվում է Հայաստանում, որտեղ ժամանել է պատվիրակությունը 20 հոգանոց կազմով։ Հայաստանի կողմից միջոցառմանը մասնակցում են պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բանկային ոլորտի մասնագետներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ»,– ասաց նա։
Բաբայանը տեղեկացրեց նաև, որ քննարկումներին մասնակցում են մասնագետներ Հունգարիայից, Մոլդովայից, Թուրքիայից և Ուկրաինայից, ովքեր ներկայացնելու են իրենց երկրների` էներգախնայողության ոլորտում ունեցած փորձը։
Ծրագրի շրջանակում մասնակիցները փոխանակում են կարևոր տնտեսական և բնապահպանական նշանակություն ունեցող օբյեկտներում էներգախնայողության արդյունավետության բարձրացման հարցերի շուրջ ունեցած փորձն ու գիտելիքը։ –0–