Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Արտաքին պարտքի ծավալի և սպասարկման բեռի ու քաղաքացիների ստեղծած եկամուտների միջև ահռելի տարբերություն կա․ Մինասյան

13.11.2024, 14:25
Մինասյանի խոսքով՝ այն, ինչ իշխանությունը խոստացել է իր ծրագրով, դրա 99 տոկոսը դրել է մի կողմ և իրականացնում է իրավիճակային գործողություններ

Արտաքին պարտքի ծավալի և սպասարկման բեռի ու քաղաքացիների ստեղծած եկամուտների միջև ահռելի տարբերություն կա․ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովում 2025թ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ այսօրվա արտաքին պարտքի ամբողջ ծավալի և սպասարկման բեռի ու քաղաքացիների ստեղծած եկամուտների միջև ահռելի տարբերություն կա։

Մինասյանի խոսքով՝ այն, ինչ  իշխանությունը խոստացել է իր ծրագրով, հրապարակային խոստումներով, դրա 99 տոկոսը «ծալել, դրել է մի կողմ և իրականացնում է իրավիճակային գործողություններ»։

«Գործող իշխանության կողմից որդեգրվել է մի այլ քաղաքականություն ևս՝ ամեն ինչ թաքցնել, ինչը հնարավոր դեպքում կարող է քննադատության արժանանալ։ Պատահական չէ, որ Ֆինանսների նախարարը փորձում է փաթեթավորել, թե ձեր համար հաճելի փոքր ծավալի նյութերի պատրաստման համար էին գրել օգտակար։ Շատ եք քննադատում նախկիններին և լավ եք անում, ճիշտ եք անում, բայց դուք ինչով եք տարբերվում վատ բարքերն առաջ տարած մարդկանցից, երբ քողարկում էին կոնկրետ ծախսերը։ Շատ ավելի վատն եք հիմա անում դուք»,-ասաց Մինասյանը։