Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետների երկարացման փոփոխությունը քիչ հավանական է. կոմիտեի ղեկավար

18.06.2015, 17:39
Հայկական ԱԷԿ–ի շահագործման երկարացման ժամկետների փոփոխությունը քիչ հավանական է, հինգշաբթի լրագրողներին ասաց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։
Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետների երկարացման փոփոխությունը քիչ հավանական է. կոմիտեի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ԱԷԿ–ի շահագործման երկարացման ժամկետների փոփոխությունը քիչ հավանական է, հինգշաբթի լրագրողներին ասաց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։

 Հայ պատգամավորները մայիսի 5–ին հավանություն են տվել Ռուսաստանի հետ Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման և այդ նպատակով վարկային և դրամաշնորհային ռեսուրսների տրամադրման հետ կապված երկու համաձայնագրերի ստորագրմանը։ Համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ Վարկային միջոցները կտրամադրվեն 15 տարի ժամկետով, 5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։ Միաժամանակ, նախատեսվում է նաև ռուսական ռուբլով վարկի տրամադրման հնարավորություն։

ԱԷԿ–ի շահագործման ժամկետի` մինչև 2026 թվականը երկարացնելու մասին համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերին։

«Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետների փոփոխման հետ կապված որևէ ռիսկ չեմ տեսնում, կարող են լինել ֆինանսական հարցերով չնչին շտկումներ»,– ավելացրեց Մարտիրոսյանը։

Նա նշեց նաև, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով։

Կոմիտեի ղեկավարի խոսքով, ծրագրելով ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացումը, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հաշվարկել է կայանի աշխատանքի ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածը, որի ընթացքում կանցկացվեն առաջին փուլով նախատեսված հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև երկրորդ փուլի աշխատանքներ, որոնք ընդգրկում են անվտանգության բարձրացման և սարքավորումների փոխարինման աշխատանքներ։

«Մոտավոր հաշվարկներով, այդ բոլոր աշխատանքները կտևեն մինչև վեց ամիս, և, բնականաբար, տվյալ ժամանակահատվածի համար նախատեսվում է էներգիայի այլ աղբյուրների օգտագործում»,– նշեց Մարտիրոսյանը։

Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականներով, ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ այդ ԱԷԿ–ի աշխատանքը պետք է դադարեցվի։

1000 ՄՎտ հզորությամբ Հայկական ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցումը ծրագրվում է սկսել 2018-2019 թվականներին։ Պակասող միջոցները ծրագրվում է մարել տարբեր երկրների ֆինանսական օժանդակության միջոցով։ -0- -