Բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը Հայաստանում I եռամսյակում հասել է 3 164,9 հազար տոննայի` ավելանալով 62,9 տոկոսով
05.05.2016,
15:06
Բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը Հայաստանում 2016 թ.–ի հունվար–մարտին կազմել է 3 164,9 հազար տոննա` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 62,9 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը Հայաստանում 2016 թ.–ի հունվար–մարտին կազմել է 3 164,9 հազար տոննա` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 62,9 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից։
Վիճակագրական տվյալներով` 2016 թ.–ի առաջին եռամսյակում բեռնափոխադրումների համախառն ծավալում 66,1 տոկոսը կամ 2 091,5 հազար տոննան կազմել է ավտոմոբիլային տրանսպորտը, 19 տոկոսը կամ 603,3 հազար տոննան` երկաթուղային տրանսպորտը, մոտ 14,8 տոկոսը կամ 467,4 հազար տոննան`խողովակաշարային տրանսպորտը և 0,1 տոկոսը կամ 2,7 հազար տոննան` օդային տրանսպորտը։
Վիճակագրական տվյալներով` բեռների շրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 017,4 մլն տոննա/կմ` նվազելով 3,9 տոկոսով 2015 թ.–ի հունվար–մարտի համեմատ (($1 – 478,74 դրամ)։–0–