Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Երևանում 2014 թ.–ին բնակարանների գներն աճել են 0,8 տոկոս և կազմել են միջինը 273,6 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց. պետական կադաստրի նախագահ

23.01.2015, 15:46
Երևանում 2014 թ.–ի բնակարանների գները, նախնական տվյալներով, աճել են 0,8 տոկոսով և կազմել միջինը 273,6 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։
Երևանում 2014 թ.–ին բնակարանների գներն աճել են 0,8 տոկոս և կազմել են միջինը 273,6 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց. պետական կադաստրի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանում 2014 թ.–ի բնակարանների գները, նախնական տվյալներով, աճել են 0,8 տոկոսով և կազմել միջինը 273,6 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։

Նրա խոսքերով` Երևանի Կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքի գները, 2014 թ.–ի արդյունքում, աճել են 2,3 տոկոսով և 1 քառակուսի մետրի դիմաց կազմել 427 հազար դրամ, իսկ Նուբարաշեն վարչական շրջանում` 150,9 հազար դրամ` ավելանալով 3,1 տոկոսով։

«Տարվա արդյունքում անշարժ գույքի գների աճ է գրանցվել նաև Հայաստանի մարզերում, որտեղ, 2013 թ.–ի համեմատ, գներն աճել են 0,7 տոկոսով և կազմել 86,5 հազար դրամ մեկ քառակուսի մետրի դիմաց», – ասաց Սարգսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 2014 թ.–ի արդյունքում Հայաստանը արձանագրվել է անշարժ գույքի առուվաճառքի 39 221 գործարք, ինչը 8,3 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից։

Պետական կադաստրի նախագահի խոսքերով` հաշվետու ժամանակահատվածում միայն Երևանում գրանցվել է 15 911 գործարք, ինչը 8,4 տոկոսով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից։–0–