Հայ տնտեսվարող սուբյեկտների բեռները Վրաստանով ՌԴ տեղափոխելու բոլոր գործառնություններն անհրաժեշտ է մանրամասն նկարագրել. վարչապետ
06.11.2013,
20:07
Մաքսային միությանը միանալու պայմանագրում անհրաժեշտ է մանրամասն նկարագրել հայ տնտեսվարող սուբյեկտների բոլոր գործառնություններն իրենց բեռները Վրաստանի տարածքով Ռուսաստան տեղափոխելիս, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը միանալու պայմանագրում անհրաժեշտ է մանրամասն նկարագրել հայ տնտեսվարող սուբյեկտների բոլոր գործառնություններն իրենց բեռները Վրաստանի տարածքով Ռուսաստան տեղափոխելիս, կարծում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Մենք պետք է շատ մանրամասն նկարագրենք մեր տնտեսվարող սուբյեկտների բոլոր գործառնությունները Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան տարանցիկ կերպով բեռների փոխադրման ժամանակ, մենք պետք է ստեղծենք առավել բարենպաստ պայմանների մեխանիզմ մեր տնտեսվարող սուբյեկտների համար, որ նրանք իրենց լավ զգան այդ գործառնություններն իրականացնելիս»,– հայտարարեց Սարգսյանը` Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյի հետ համատեղ ճեպազրույցում։
Վարչապետի խոսքով, ՄՄ այդ բաղադրիչին բավականին շատ ժամանակ է հատկացվել այսօրվա բանակցություններում, քանի որ ՄՄ երկրների հետ առևտուր իրականացնող հայ տնտեսվարողների համար դա սկզբունքորեն կարևոր հարց է։
«Առավել ևս` հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու հարևան պետություններ շրջափակել են Հայաստանը, իսկ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները լուրջ խոչընդոտներ են ստեղծում դրա հետ առևտրի համար, ինչը նշանակում է, որ ՌԴ–ի հետ առևտրաշրջանառություն իրականացնելու միակ ճանապարհը Վրաստանի տարածքով է անցնում»,– ավելացրեց Սարգսյանը։
«Ես այդ մասին միշտ եմ խոսել, այդ թվում` հրապարակավ, բայց խոչընդոտ չեմ համարում ընդհանուր սահմանի առկայությունը կամ բացակայությունն ինտեգրման այդքան խորը փուլի համար, ինչպես մաքսային միությունն է կամ նույնիսկ տնտեսականը»,– իր հերթին ասաց Խրիստենկոն։
Ըստ նրա, ՄՄ–ին անդամակցելու դեպքում Հայաստանի ապրանքները կհատեն Վրաստանի տարածքը տարանցիկ ռեժիմով, և ՌԴ մտնելիս այդ բեռների մաքսազերծում չի կատարվի մաքսային բրոքերների և մաքսատուրքերի միջոցով։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ստանձնել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին «ճանապարհային քարտեզ» կներկայացնի։ -0-