Հայաստանում «Հյուսիս–Հարավ» մայրուղու կառուցման աշխատանքների հետաձգման պատճառներից մեկը փորձի բացակայությունն է. վարչապետ
27.12.2013,
15:11
«Հյուսիս–Հարավ» մայրուղու կառուցման աշխատանքների հետաձգման պատճառներից մեկը համապատասխան փորձի բացակայությունն է, ուրբաթ ուղիղ եթերով անցկացվող իր առաջին մեծ ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հյուսիս–Հարավ» մայրուղու կառուցման աշխատանքների հետաձգման պատճառներից մեկը համապատասխան փորձի բացակայությունն է, ուրբաթ ուղիղ եթերով անցկացվող իր առաջին մեծ ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Հայաստանը համապատասխան փորձ չունի ունեցել նույնիսկ ԽՍՀՄ–ի շրջանում։ Ժամանակակից մայրուղիների կառուցումը կանխատեսում է, որ երկրի կառավարությունը և համապատասխան նախարարությունները պետք է անհրաժեշտ հմտություններ ապահովեին։ Փորձը ցույց տվեց, որ մենք բավարար գիտելիքներ և փորձ չունենք այդ ոլորտում, ինչը մշտապես արտահայտվում էր տվյալ ծրագրի շրջանակում համագործակցության շրջանում»,– ասաց Սարգսյանը։ Ըստ նրա` նաև խնդիրներ են առաջացել մրցույթի հաղթող ընկերության որոշման ընթացքում։
«Մենք ստիպված ենք եղել պարզաբանել մրցույթի մասնակիցների նկատմամբ պահանջները, ինչը շինարարության գործընթացի ուշացման պատճառ դարձավ։ Արդյունքում` մրցույթի հաղթող դարձավ հայտնի իսպանական ընկերությունը»,–ասաց վարչապետը` ավելացնելով, որ շինարարությունն արդեն սկսված է, և այն նախատեսվում է ավարտել 2017թ.–ին։
Ըստ նրա` շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում որակին։
Զարգացման Ասիական բանկի կողմից ֆինանսավորվող «Հյուսիս–Հարավ» ճանապարհի շինարարության աշխատանքները մեկնարկել են 2012թ.–ի սեպտեմբերի 14–ին։
ԶԱԲ–ի 70,4 մլն դոլարի չափով առաջին տրանշի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Երևան–Արարատ (38 կմ) և Երևան–Աշտարակ (12 կմ) ավտոճանապարհների հատվածները։ 179,6 մլն դոլարի չափով ծավալով երկրորդ տրանշով կվերականգնվի Աշտարակ–Թալին մայրուղու հատվածը։
2010 թվականի հունվարի 14–ին կառավարությունը հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին։
Միջազգային համագործակցության ճապոնական գործակալությունը ևս պատրաստակամություն է հայտնել 50–70 մլն դոլար հատկացնել Հայաստանում «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությանը։
«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցումը, որի շնորհիվ կբարելավվի Եվրոպա–Կովկաս–Ասիա ճանապարհային հաղորդակցությունը Արևելյան Եվրոպայի և Արևմտյան Ասիայի հատման կետում, ծրագրվում է ամբողջությամբ ավարտել 2017 թվականին։
«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկայնությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։
Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ապահովում են մուտք դեպի համաշխարհային շուկաներ։
Ծրագիրը թույլ կտա, որ Հայաստանն ապագայում մեղմի Ադրբեջանի և Թուրքիայի ստեղծած շրջափակումը, տարանցիկ պետության կարևոր դեր խաղա տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների հարցում, ինչպես նաև միանա Սևծովյան օղաձև ավտոմայրուղուն։
«Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը նախաձեռնվել է Ռուսաստանի և Իրանի կողմից և տրանսպորտային հոսքերի ակտիվացում է ենթադրում, այդ թվում Ռուսաստան–Իրան–Հնդկաստան ուղղությամբ նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարության հաշվին։
Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակով դիտարկվում է նաև երկաթուղու կառուցում, որը կկապի երկու երկրներին և «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի մասը կդառնա։ –0–