Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Չեխական Fly United ընկերությունը մտադիր է գրասենյակ բացել Հայաստանում

13.07.2018, 19:50
Ընկերությունը ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ոլորտում` համատեղելով պետական և մասնավոր ընկերությունների, անհատների հետ աշխատանքը բիզնեսի և հանգստի ոլորտներում։
Չեխական Fly United ընկերությունը մտադիր է գրասենյակ բացել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել չեխական Fly United ընկերության հիմնադիրներ Յան Ստիլեցի և Եվա Ստիլցովայի հետ, հաղորդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունը։

Ընկերությունը ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ոլորտում` համատեղելով պետական և մասնավոր ընկերությունների, անհատների հետ աշխատանքը բիզնեսի և հանգստի ոլորտներում։

Յան Ստիլեցը ներկայացրել է շուրջ 25-ամյա ընկերության փորձը, հայտնել այդ փորձառությամբ հայաստանյան մասնագետների հետ կիսվելու պատրաստակամությունը, նաև տեղեկացրել, որ երկրորդ անգամ այցելելով Հայաստան՝ արդեն մտադրություն ունեն բացելու Fly United-ի գրասենյակ։

Նախարարը ողջունել է Հայաստանի նկատմամբ չեխ գործարարների հետաքրքրությունը, ներկայացրել գործարար ոլորտին և ներդրումային ծրագրերին առնչվող կառավարության քաղաքականությունը, կարևորել նաև ավիացիայի բնագավառում ընկերության ունեցած փորձի փոխանակման հնարավորությունը։

Նախարարի հետ հանդիպումից հետո առավել մանրամասն ոլորտային հարցերը քննարկվել են Զբոսաշրջության կոմիտեի և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչների հետ։ –0–