Հայաստանն ու Չինաստանը նախագծեր կիրականացնեն արտադրական համագործակցության և ենթակառուցվածքային շինարարության ոլորտում. դեսպան
17.04.2015,
18:47
Հայաստանն ու Չինաստանը նախագծեր կիրականացնեն արտադրական համագործակցության և ենթակառուցվածքային շինարարության ոլորտում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ–ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանն ու Չինաստանը նախագծեր կիրականացնեն արտադրական համագործակցության և ենթակառուցվածքային շինարարության ոլորտում, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ՀՀ–ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։
Նրա խոսքով` երկու կառավարությունների կողմից ձեռնարկվում են լրացուցիչ միջոցներ` ուղղված գործարար համագործակցության աճի խթանմանն ու ակտիվացմանը։ «Քննարկվում են մի շարք նախագծեր արտադրական համագործակցության և ենթակառուցվածքային շինարարության ոլորտում։ Նախատեսվում է, որ համագործակցության ծավալը միանշանակ կավելանա», – ասաց Էրլունը։
Նա նաև նշեց, որ կողմերն արդեն քննարկում և առաջ են մղում համագործակցության կոնկրետ նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել առանց այդ էլ ակտիվ զարգացող երկկողմ տնտեսական կապերը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24–28–ը պետական այցով գտնվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Այցի շրջանակում ստորագրվել է ավելի քան տասը համաձայնագիր տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։ Փաստաթղթերն ուղղված են երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը իրավական, առևտրա–տնտեսական, տեխնիկա–տնտեսական, մաքսային, կրթական, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Փորձագետների գնահատմամբ` նախագահի այցը թույլ կտա ակտիվացնել երկկողմ տնտեսական շփումները, որոնք մեծ ներուժ ունեն ինչպես փոխադարձ ներդրումների իրականացման, այնպես էլ ապրանքաշրջանառության ավելացման տեսակետից, այդ թվում հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հաշվին։
ԱՎԾ–ի տվյալներով` Չինաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2014 թ.–ին ավելացել է 29,4 տոկոսով` կազմելով 588,4 մլն դոլար (մասնաբաժինը` 9,9 տոկոս)։ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով Չինաստանը երկրորդ տեղում է։ –0–