Հայաստանի դեղագործական ոլորտում արտահանման աճի տեմպերը ոգևորում են կառավարությանը. վարչապետ
04.03.2014,
17:28
Հայաստանի դեղագործական ոլորտում արտահանման տեմպերը, որոնք տարեցտարի ավելանում են, ոգևորում են կառավարությանը, երեքշաբթի ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դեղագործական ոլորտում արտահանման տեմպերը, որոնք տարեցտարի ավելանում են, ոգևորում են կառավարությանը, երեքշաբթի ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Չափազանց ոգևորում է դեղագործության ոլորտը, որտեղ արտահանման ծավալները տարեկան 35 տոկոսի աճ են ցույց տալիս: Մասնավոր ընկերությունները կատարում են համարձակ ներդրումներ, բացահայտում նոր շուկաներ, ներդնում նոր չափանիշներ», – ասել է Սարգսյանը 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացման ընթացքում։
Վարչապետը նշել է, որ դեղագործությունը կառավարության 11 առաջնահերթ ուղղություններից մեկն է, որոնք ընտրվել են բիզնեսին անմիջական աջակցելու մոդելին ՀՀ կառավարության անցնման շրջանակներում։
«Մոդելը, որը մենք նախընտրել ենք, հետևյալն է` առանց կառավարության աջակցության բիզնեսը չի կարող դուրս գալ փակուղուց։ Կառավարությունը այլևս իրավունք չունի ձեռքերը լվանալ և ասել, որ բիզնեսն ինքը պետք է խնդրի լուծում գտնի», – ասել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ 2010 թ.–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Դիլիջանում կայացած սեմինարի ընթացքում, որին մասնակցել են նաև ՀԲ–ի, ԱՄՀ–ի առաջատար մասնագետները, գիտնականներ և քաղաքական գործիչներ, որոշվել է, որ կառավարությունը մասնավոր հատվածի հետ համատեղ պարտավոր է ակտիվ արդյունաբերական քաղաքականություն իրականացնել։
Հայաստանի կառավարությունը 2011 թվականի դեկտեմբերի 15-ին հաստատել է արտահանմանն ուղղված ինդուստրիալ քաղաքականության ռազմավարությունը: Ռազմավարությունում ուրվագծված են այն երեք փուլերը, որոնք կապահովեն 11 ճյուղային ուղղությունների զարգացումը: Փաստաթղթում ընդգրկված բոլոր ուղղությունների համար նախատեսված են առանձին հայեցակարգեր։
Սարգսյանը պարզաբանել է, որ ընդունված քաղաքականության էությունն առաջին հերթին ոլորտների ճիշտ բացահայտումն է, որոնց տնտեսական վերլուծությունը, ինչպես նաև դրանց կառավարման և ֆինանսական հնարավորությունները և արդյունաբերական ներուժը բացահայտում է դրանց հարաբերական գերազանցությունը այլ ոլորտների նկատմամբ։
Վարչապետը պարզաբանել է, որ յուրաքանչյուր առաջնահերթ ոլորտի համար պետք է մշակվեն հստակ գործիքներ, որոնք պետք է լինեն այնքան ճկուն, որպեսզի առարկայական օգնություն ցուցաբերեն ընտրված ոլորտների ձեռնարկություններին, որոնք իրենց հերթին պետք է բացահայտեն իրենց ներուժը, արագ լուծեն Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները և ապացուցեն, որ կարող են պետության հետ համատեղ ձևավորել որակապես նոր միջավայր։
«Այս փորձը պետք է հասկանալի դարձնենք մասնավոր հատվածի համար, որպեսզի համոզված լինենք, որ պետություն–մասնավոր հատված համագործակցության պլատֆորմի վրա մենք կարող ենք առաջ ընթանալ», – ասել է Սարգսյանը։
ԱՎԾ տվյալների համաձայն` Հայաստանում դեղագործական արտադրանքի արտադրությունը 2013 թ.–ին կազմել է 5 280.2 մլն դրամ` տարվա ընթացքում ավելանալով 29,9 տոկոսով։–0–