Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

ԵԱՏՄ երկրների վարչապետները շրջանառության մեջ են դրել «Եվրասիական տնտեսական միություն» թեմային նվիրված նամականիշ

01.10.2024, 15:12
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Եվրասիական տնտեսական միության լոգոտիպը
ԵԱՏՄ երկրների վարչապետները շրջանառության մեջ են դրել «Եվրասիական տնտեսական միություն» թեմային նվիրված նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ երկրների վարչապետները շրջանառության մեջ են դրել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի կայքում տարածած հաղորդագրությունից։

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Եվրասիական տնտեսական միության լոգոտիպը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դրոշները, ինչպես նաև ՝ «Եվրասիական տնտեսական միություն» գրառումը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով: