Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

«Տաշիր» հոլդինգի ղեկավարի եղբայրը բացատրել է «Հայաստանի էլցանցերը» գնելուց հրաժարվելու պատճառը. թերթ

16.06.2015, 12:23
Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր» հոլդինգի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայրը` հայ պատգամավոր Կարեն Կարապետյանը, բացատրել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն գնելուց հրաժարվելու պատճառը, գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Տաշիր» հոլդինգի ղեկավարի եղբայրը բացատրել է «Հայաստանի էլցանցերը» գնելուց հրաժարվելու պատճառը. թերթ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանաբնակ հայտնի գործարար, «Տաշիր» հոլդինգի ղեկավար Սամվել Կարապետյանի եղբայրը` հայ պատգամավոր Կարեն Կարապետյանը, բացատրել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն գնելուց հրաժարվելու պատճառը, գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Համակարգը ֆիզիկապես և բարոյապես մաշված է, հետևաբար` լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Միաժամանակ, ներդրումային պորտֆելն այնքան է մեծացել, որ ընկերությունն արդեն չի ընկալվում որպես ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկավորման հուսալի գործընկեր»,– ասել է Կարեն Կարախպետյանը։

Ըստ նրա, մի քանի տարի առաջ «Հայաստանի էլեկտրացանցերն» արդեն ստացել են 200 մլն դոլարի վարկ տարեկան 12 տոկոս շատ բարձր տոկոսադրույքով։ «Բնականաբար, այդ ընկերությունը ձեռք բերող գնորդը պետք է ինչ–որ չափով իր վրա վերցնի այդ բեռը, հակառակ դեպքում հուսալի գործընկեր չի համարվի և չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել»,– ասել է Կարապետյանը։

Խոսելով Հայաստանում «ՀԷՑ»–ի նախաձեռնությամբ էլեկտրաէներգիայի թանկացման մասին` Կարապետյանը խոստովանել է, որ դա հղի է սոցիալ–տնտեսական խնդիրներով, սակայն անհրաժեշտ են համակարգային քայլեր ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ -0-