Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+23

ԶԼՄ. Հայաստանում էլեկտրաէներգիայի բարձրացման սակագինը կհանգեցնի գնաճի ավելացմանը. ԿԲ նախկին նախագահ

12.05.2015, 18:16
Հայաստանում էլեկտրաէներգիայի բարձրացման սակագինը կհանգեցնի գնաճի ավելացմանը, «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
ԶԼՄ. Հայաստանում էլեկտրաէներգիայի բարձրացման սակագինը կհանգեցնի գնաճի ավելացմանը. ԿԲ նախկին նախագահ
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/ Հայաստանում էլեկտրաէներգիայի բարձրացման սակագինը կհանգեցնի գնաճի ավելացմանը, «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել։ Ըստ հայտի` ընկերությունն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։ Մասնավորապես, առաջարկվում է ՓԲԸ–ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (7:00-23:00) սպառողների համար ներկա 41,85 դրամից դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերայի սակագինը  (с 23:00 до 7:00)` ներկա 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։

Ինչպես կարծում է ԿԲ նախկին նախագահը, 17 դրամով բարձրացումը շատ բարձր ցուցանիշ է։

«Բոլորս էլ գիտենք, որ էլեկտրաէներգիան գնագոյացման տեսանկյունից ազդեցիկ գործոն է։ Սա իր ազդեցութոյւնը թողնելու է մեր տնտեսության բոլոր ոլորտների վրա, և այս պարագայում  մենք հավանաբար կբախվենք գնաճի նոր դրսևորումների հետ», – ասել է Ասատրյանը թերթին  տված հարցազրույցում` ավելացնելով, որ գնաճն էլ աղքատացում և սոցիալական վիճակի առնվազն վատթարացում է նշանակում։–0–