Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա գրեթե 7 դրամով. ՀԾԿՀ որոշման նախագիծ
09.06.2015,
15:51
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին կդիտարկի «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի նոր սակագների սահմանման հարցը, ասվում է գերատեսչության կայքում։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17–ին կդիտարկի «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի նոր սակագների սահմանման հարցը, ասվում է գերատեսչության կայքում։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին ՀԾԿՀ ներկայացրեց սպառողների համար 17,08 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, ըստ որի` առաջարկվում է ցերեկային սակագինը (7:00-23:00) ներկա 41,85 դրամի փոխարեն դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը (23:00–7:00)` 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։
ՀԾԿՀ որոշման նախագծի համաձայն, մասնավորապես, բնակչության համար էլեկտրաէներգիայի նոր սակագինը կբարձրանա 6.93 դրամով` ցերեկային սակագինը կկազմի 48.78 դրամ մեկ կՎտ ժամի համար, գիշերայինը` 38.78 դրամ 1 կՎտ ժամի համար (բոլոր թվերը ԱԱՀ–ի հաշվարկով)։
Որոշումն ուժի մեջ է մտնում օգոստոսի 1–ից։
Ավելի վաղ «Արմենիա» հեռուստաալիքի եթերում ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնել է, որ ռուսական ընկերության կուտակած պարտքի մի մասը (37 մլրդ դրամ ավելի քան 107 մլրդ դրամից) կմարվի սպառողի հաշվին, քանի որ պարտքը գոյացել է ընկերության ոչ թե ոչ արդյունավետ կառավարման պատճառով, այլ Հայկական ատոմակայանի 88–օրվա պարապուրդի և սակավաջուր տարվա հետևանքով։
Ըստ նրա, այդ 37 մլրդ դրամը պետք է ընդգրկվեն սակագնի մեջ և վճարվեն մեկ տարում, որ ՀԷՑ–ը կարողանա ամբողջովին կատարել իր ֆինանսական պարտավորությունները։
Հայաստանի բնակիչների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու` ՀԷՑ–ի մտադրությունը երկրում բողոքի ալիք է բարձրացրել, այդ թվում` ԶԼՄ–ներում և ընդդիմադիր պատգամավորների շրջանում։ ՀԷՑ–ի կառավարման հասցեին հնչել են միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, կոռուպցիայի մեղադրանքներ։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանի սպառողներին, այդ թվում նաև բնակչությանը ($1 – 477,52 դրամ)։–0–