Հայաստանում 2014 թ.–ին էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 7 751 մլն կՎտ/ժամ, ինչը 40 մլն կՎտ/ժամով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից
07.04.2015,
18:35
Հայաստանում 2014 թ.–ին էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 7 մլն 751 կՎտ/ժամ, ինչը 40 մլն կՎտ/ժամով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից, ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` վարչապետին ներկայացնելով 2014 թ.–ին նախարարության գործունեության մասին հաշվետվությունը։ Դրանից 3 288,6 մլն կՎտ/ժամը բաժին է հասնում ՋԷԿ–ին, 1 992,6 կՎտ/ժամը` ՀԷԿ–ին, 2 464,8 կՎտ/ժամը` ԱԷԿ–ին։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թ.–ին էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 7 մլն 751 կՎտ/ժամ, ինչը 40 մլն կՎտ/ժամով ավել է 2013 թ.–ի ցուցանիշից, ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը` վարչապետին ներկայացնելով 2014 թ.–ին նախարարության գործունեության մասին հաշվետվությունը։ Դրանից 3 288,6 մլն կՎտ/ժամը բաժին է հասնում ՋԷԿ–ին, 1 992,6 կՎտ/ժամը` ՀԷԿ–ին, 2 464,8 կՎտ/ժամը` ԱԷԿ–ին։
Ինչպես երեքշաբթի տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նախարարը նաև տեղեկացրել է, որ արտադրող կայանների հաղորդաձողերից դեպի էլեկտրական ցանցեր հաղորդված և հանրապետություն ներմուծված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 7 մլրդ 528 մլն կիլովատ/ժամ՝ 2013 թ. համեմատ 65 մլն կիլովատ/ժամով ավելի: Նա նաև նշել է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով կառավարության որոշմամբ հաստատվել է «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը։ Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով սահմանվել են լրացուցիչ արտոնություններ։
Նախարարի խոսքերով` Համաշխարհային բանկի աջակցությամբ 2012-2015 թթ. իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակում Երևանի և Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերի 31 հանրային օբյեկտում իրականացվել են էներգախնայողական միջոցառումներ՝ 278511.59 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: «Ատոմային էներգետիկայի բնագավառում հավանություն է տրվել «Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրին», ստորագրվել է «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համագործակցության մասին» համաձայնագիրը», – ասել է Զախարյանը։ Նրա խոսքերով` ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի, գերմանական KfW բանկի հետ համագործակցությունը մի շարք ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակելու հարցում։–0–