Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի վարչապետն ու ԵՆԲ–ի փոխնախագահը քննարկել են երկկողմ գործակցության խորացման հարցեր

16.03.2015, 21:01
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը երկուշաբթի քննարկել են երկկողմ գործակցության խորացման հարցեր, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Հայաստանի վարչապետն ու ԵՆԲ–ի փոխնախագահը քննարկել են երկկողմ գործակցության խորացման հարցեր
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը երկուշաբթի քննարկել են երկկողմ գործակցության խորացման հարցեր, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը և նշել, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու Եվրա¬միության հետ փոխգոր¬ծակցությունը բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավար¬ման, ժողովրդավարության, մարդու իրավունք¬ների, տնտեսական համագոր¬ծակցության և այլ բնագավառներում:

ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ենթակա¬ռուց¬վածքների զարգացման և փոքր ու միջին ձեռներեցության աջակցության ոլորտներում Եվրոպական ներդրու¬մային բանկի կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է բանկի կողմից, հատկապես, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը՝ Արևելյան գործընկերության երկրների ենթակառուցվածքները ԵՄ-ի Տրանս-եվրոպական ցանցերին փոխկապակ¬ցելու նպատակով: Կարևո¬րվել են նաև բանկի կողմից համաֆի¬նանսավորվող «Հյուսիս-հարավ» ճանա¬պարհային միջանցք» և «Կովկասյան էլեկտրա¬հաղորդման ցանց» ծրագրերի իրականացումը:

556 կիլոմետր ընդհանուր երկայնության «Հյուսիս–Հարավ» միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և դեպի եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքով։ Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահման) և հարավի (Իրանի հետ սահման) կապի ապահովմանը միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող տրանսպորտային հաղորդակցումների միջոցով և մուտքը համաշխարհային շուկաներ։

Այս պահին Հյուսիս–Հարավ միջանցքի կառուցումն իրականացվում է երկու ուղղությամբ` Արտաշատ–Աշտարակ և Աշտարակ–Թալին։ Հայաստանի տրանսպորտի նախարարությանը ծրագրում է զուգահեռ աշխատանքներ իրականացնել տարբեր հատվածներում ներդրումային ռեսուրսների ներգրավման շնորհիվ, որ ավարտի շինարարական աշխատանքներն ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային ուղղություններով մինչև 2019 թվականը։ -0-