Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայկական պետությունը չպետք է մարի էներգահամակարգի պարտքերը. ԱՄՀ ներկայացուցիչ

08.04.2015, 21:25
Հայկական պետությունը չպետք է մարի էներգահամակարգի պարտքերը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց  ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։
Հայկական պետությունը չպետք է մարի էներգահամակարգի պարտքերը. ԱՄՀ ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական պետությունը չպետք է մարի էներգահամակարգի պարտքերը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց  ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։

«Վերջին 2-3 տարիներին մենք կարող ենք նկատել, որ էլեկտրաէներգիայի ոլորտում պարտքեր են կուտակվում։ Այդ պարտքերը պետության ուսերին չգցելու համար Ֆինանսների նախարարությունը պետք է ուշադիր հետևի դրանց գոյացմանը խոշոր ձեռնարկություններում, ինչպես նաև նախապես զգուշացնի, որ չի մարելու պարտքերը»,– նշեց Հորթոնը։

Ըստ նրա, նմանատիպ պարտքերի գոյացման ռիսկեր գոյություն ունեն, և որոշ ֆիզիակական անձինք կամ ձեռնարկություններ կարող են փորձել իրենց պարտքերը տեղափոխել պետական հատված։

Հորթոնն ավելացրեց, որ գազային ոլորտում պարտքի հետ կապված իրավիճակից հետո պետությունը չպետք է իր վրա պարտքային նոր պարտավորություններ վերցնի։

Գազպրոմը 2014 թվականի հունվարի 6–ին պայմանագիր է ստորագրել «ՀայՌուսգազարդում» Հայաստանի կառավարության 20–տոկոսանոց բաժնեմասը գնելու մասին` իր բաժնեմասը հասցնելով 100 տոկոսի։ Արդեն փետրվարին հայկական շուկայում գործող «ՀայՌուսգազարդ» ընկերությունը վերանվանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի։

2014 թվականի արդյունքներով, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի` «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100–տոկոսանոց դուստր ընկերության վնասները կազմել են 10 մլրդ 676 մլն դրամ։ -0-