Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Պատգամավոր. ՀԷՑ–ի աուդիտից առաջ հարկավոր է վերջ դնել անվստահության մթնոլորտին

09.07.2015, 18:37
«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտից առաջ հարկավոր է անել ամեն ինչ անվստահության մթնոլորտին վերջ դնելու համար, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը։
Պատգամավոր. ՀԷՑ–ի աուդիտից առաջ  հարկավոր է վերջ դնել անվստահության մթնոլորտին
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աուդիտից առաջ հարկավոր է անել ամեն ինչ անվստահության մթնոլորտին վերջ դնելու համար, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը։

«Այդ կասկածները ցրելու համար հարկավոր է ստեղծել բոլոր նախադրյալները լիարժեք, մասնագիտական աուդիտ անցկացնելու համար», – հայտարարեց Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ աուդիը ենթադրում է ոչ միայն ֆինանսական հոսքերի, այլ նաև ողջ էներգետիկ համակարգում տիրող իրավիճակի ուսումնասիրություն։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ՀԷՑ–ի աուդիտը կանցկացվի բարձր մակարդակով։ «Խոսքը համաշխարհային անուն ունեցող աուդիտորական ընկերությունների մասին, որոնց պարզապես անհնար է կաշառել։ Այդ կազմակերպությունները կարևորում են իրենց հեղինակությունը», – հայտարարեց Հարությունյանը։

Պատգամավորը նաև վստահ է, որ աուդիտի գործընթացը կլինի թափանցիկ, քանի որ բոլորը շահագրգռված են հասարակության շրջանում ընթացող գործընթացների նկատմամբ անվստահության մթնոլորտի վերացման հարցում։ «Վստահ եմ, որ գործընթացը կլինի բաց բոլորի համար։ Սրանում առաջին հերթին շահագրգռված են երկրի իշխանությունները», – նշեց Հարությունյանը։

Խոսելով «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության մասին, որը պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, Հարությունյանը նշեց նախաձեռնության առավելությունն այն է, որ նա քաղաքականացված չէ։ Նախաձեռնության առաջնորդները, նրա խոսքով, դրսևորեցին կշռադատված մոտեցում, որը բնորոշ է պատասխանատու քաղաքացուն։

«Իշխանություններն արձագանքեցին, և նրանց վերցրեին time-out մինչև արդյունքների ստացումը։ Եթե հույսերը չարդարանան, ապա կփակվի ոչ միայն Բաղրամյան պողոտան, այլ նաև մայրաքաղաքի մյուս փողոցները», – հայտարարեց Հարությունյանը։

ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։

ՀԾԿՀ–ի նման որոշումը դժգոհության և վրդովմունքի ալիք բարձրացրեց բնակչության շրջանում։ Եվ արդեն հունիսի 19–ին «Ո′չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին Երևանի Ազատության հրապարակում եռօրյա նստացույցի անցկացման մասին` նախազգուշացնելով, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում հունիսի 22–ին նրանք կուղղվեն նախագահի նստավայր։ Հունիսի 23–ի վաղ առավոտյան ոստիկանները հատուկ տեխնիկայի օգնությամբ ցրեցին ցուցարարներին։ Տուժեց մոտ 25 մարդ: Միայն հուլիսի 6–ի առավոտյան ոստիկանությունը բացեց պողոտան և վերականգնեց տրանսպորտի երթևեկությունը։

Հունիսի 27–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ողջ բեռը մինչև ՀԷՑ–ի («ՒՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստ ընկերություն) աուդիտի արդյունքների ստանալը։ ՀԷՑ–ի աուդիտի անցկացման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի 26–ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հանդիպման ժամանակ։–0–