Երկրի տնտեսական միջավայրը հաջողվել է զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների էական ցնցումներից. նախագահ
23.12.2015,
20:58
Հայաստանին հաջողվել է երկրի տնտեսական միջավայրը հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով էական ցնցումներից, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանին հաջողվել է երկրի տնտեսական միջավայրը հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով էական ցնցումներից, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ։
«2015 թվականի տնտեսական զարգացումների 11 ամսվա փաստացի ցուցանիշները հուշում են, որ ներդրված ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է մեր երկրի տնտեսական միջավայրը հնարավորինս զերծ պահել արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով էական ցնցումներից», – ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մեջբերում է Սարգսյանի խոսքերը։
Ամփոփելով տարվա արդյունքները` նախագահը նշել է, որ տարվա ընթացքում հումքային ապրանքների՝ այդ թվում նավթի և մետաղների գները շարունակեցին դրսևորել նվազման միտում, գլոբալ կապիտալի շուկաներում և հատկապես Ասիական տարածաշրջանում տեղի ունեցան կարճաժամկետ ցնցումներ, զարգացող երկրների փոխարժեքները ԱՄՆ դոլարի նկատմամբ շարունակեցին արժեզրկվել՝ հանգեցնելով բարձր գնաճային միջավայրի ձևավորման, իսկ որոշ երկրներում տեղական արժույթները մեկ-երկու օրվա ընթացքում թռիչքաձև ճշգրտվեցին՝ հանգեցնելով խուճապի ներքին ֆինանսական շուկաներում։
Սարգսյանի խոսքով` 2015թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%, այն դեպքում, երբ տարվա սկզբին փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաև բացասական տնտեսական աճի ցուցանիշ:
«Աճեր են գրանցվել արդյունաբերությունում՝ 4.6%, գյուղատնտեսությունում՝ 11.6%, ծառայությունների ոլորտում, իհարկե, առանց առևտրի՝ 3.0%: Տասներկուամսյա գնաճի ցուցանիշը, այսինքն՝ գների մակարդակը նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 1.9%, իսկ միջին գնաճը՝ 4.1%, այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձերն աճել են 8.5 տոկոսով, այն դեպքում, երբ այն եզակի ժամանակներից է, երբ պետական հատվածի աշխատավարձերն ավելի առաջանցիկ են աճել, քան մասնավոր հատվածինը», – նշել է Սարգսյանը։

«Սա է ներկա պատկերը: Իհարկե, շատ երկրներ ուրախ կլինեին այսպիսի ցուցանիշներ արձանագրելով, սակայն մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի և մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող», – նշել է Սարգսյանը։
Միաժամանակ նախագահը հայտարարել է, որ կառավարությունը մասնավոր ընկերությունների արդյունավետության ուղղակի պատասխանատուն չէ, սակայն կարող է և պարտավոր է նախադրյալներ ստեղծել դրա բարելավման համար։
«Այստեղ դեռ շատ անելիքներ ունենք և աշխատելու ենք մեծ ճշգրտությամբ», – վստահ է ՀՀ նախագահը։–0–