Մարտին գործազրկության մակարդակը ԵՏՄ երկրներում աճել է 6%–ով. ԵՏՀ
30.04.2015,
19:29
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ հաշվարկված գործազրկության մակարդակը 2015 թվականի մարտին ԵՏՄ երկրներում կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 6 տոկոսը։ Միաժամանակ, մեկ ամիս առաջ տվյալ ցուցանիշը ԵՏՄ երկրներում կազմում էր 5.9 տոկոս, հայտնում է ԵՏՀ կայքը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ հաշվարկված գործազրկության մակարդակը 2015 թվականի մարտին ԵՏՄ երկրներում կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 6 տոկոսը։ Միաժամանակ, մեկ ամիս առաջ տվյալ ցուցանիշը ԵՏՄ երկրներում կազմում էր 5.9 տոկոս, հայտնում է ԵՏՀ կայքը։
Հայաստանում ԵՏՀ վերջին տվյալներով, Հայաստանում (2014 թ. 4–րդ եռամսյակ) գործազրկության մակարդակը կազմում էր 17.8 տոկոս, Ղազախստանում (2015 թվականի փետրվար)` 5 տոկոս, Ռուսաստանում (2015թ. փետրվար) – 5,9%, Բելառուսում` 6.1 տոկոս։
Միաժամանակ, համեմատության համար, Եվրոպական Միությունում գործազրկության մակարդակը 2015 թվականի փետրվարին կազմել է 9.8 տոկոս, ԱՄՆ–ում 2015 թվականի մարտին` 5.5 տոկոս։
ԵՏՀ տվյալների համաձայն, բնակչության զբաղվածության ծառայություններում հաշվառման կանգնած գործազուրկների թիվը ԵՏՄ անդամ պետություններում 2015 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 1 169.6 հազար մարդ, կամ տնտեսապես ակտիվ բնակչության թվի 1.3 տոկոսը։
2014 թվականի մարտի համեմատ Հայաստանում գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 20.7 տոկոսով, Բելառուսում` 73.1 տոկոսով, Ղազախստանում` 7.4 տոկոսով, Ռուսաստանում` 4.7 տոկոսով։
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանում գործազրկության մակարդակը 2014 թվականին ավելացել է 1.4 տ.կ.–ով 2013 թվականի համեմատ` կազմելով 17.6 տոկոս։ -0-