ԵՄ–ի հետ համագործակցությամբ Հայաստանում 10 մլն եվրոյի նոր ծրագրեր կիրագործվեն
18.12.2014,
21:16
Եվրամիության հետ համագործակցությամբ Հայաստանում 10 մլն եվրոյի նոր ծրագրեր կիրագործվեն, «ԱՌԿԱ» գործակալությանը հինգշաբթի հայտնեցին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիության հետ համագործակցությամբ Հայաստանում 10 մլն եվրոյի նոր ծրագրեր կիրագործվեն, «ԱՌԿԱ» գործակալությանը հինգշաբթի հայտնեցին Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունից։
Հաղորդման համաձայն, հինգշաբթի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր ստորագրման պաշտոնական արարողություն, որի ընթացքում ստորագրվեցին ԵՄ համագործակցության տասնհինգ պայմանագրեր`միտված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական մարմինների, ինչպես նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների աջակցությանը:
Տասնհինգ պայմանագրեր կիրականացվեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, աղքատության կրճատումն ու քաղաքաշինության կայուն զարգացումը:
Ինչպես նշեց ստորագրման արարողությանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԵՄ-ն հաձնառու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ հետաքրքրության ուղղություններով:
ԵՄ ֆինանսավորման այլ նախաձեռնությունների միջոցով կտրամադրվի տեխնիկանկան աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների բարեփումներին, սկսնակ և գործող արտադրական խմբերի ամրապնդմանն ու Գյուղատնտեսության նախարարության ինստիտուցինոալ զարգացմանը:
Նոր պայմանագերից չորսը միտված են աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանը, որը կիրականացվի ոչ-պետական դերակատարների և տեղական մարմինների միջոցով: Ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական դժվարությունների նվազեցմանը Շիրակի մարզում, կայուն զբոսաշրջության զարգացմանն ու մեղվաբուծության խթանմանը Վայոց Ձորում, և հանրային ծառայությունների զարգացմանը Ջուջեվանում, Բաղանիսում և Ոսկեվանում:
Մեկ այլ ծրարգիր կնպաստի Վայք և Սպիտակ քաղաքներում վերականգնվող և արդյունավետ էներգիայի աղբյուրների իրականացմանը: -0-