Ռուբեն Վարդանյանը և Սերգեյ Համբարձումյանն ընդգրկվել են Forbes–ի «Պետպատվերի թագավորներ 2017»–ի վարկանիշում
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Forbes ամսագիրը հրապարակել է «Պետպատվերի թագավորներ» ամենամյա վարկանիշը, որում ընդգրկվել են 2016 թվականին խոշորագույն պետական կապալները ստացած ընկերությունների սեփականետերերը։
Forbes–ի համաձայն, վարկանիշում ընդգրկվել են երկու հայազգի գործարարներ։ Մասնավորապես, իններորդ հորիզոնականում է Ռուբեն Վարդանյանը և գործընկերները։ Հիմնական կապալառու ընկերություններում բաժնեմասը` «Բալտտրանսսերվիս»` 40 տոկոս։ Պետկապալների գումարը կազմել է 57.4 մլրդ ռուբլի, իսկ պատվիրատուն «Ռոսնեֆտն» է։
«Մոնարխ» կոնցեռնի սեփականատեր և գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանը զբաղեցրել է վարկանիշի վերջին` 20–րդ տեղը։ Կոնցեռնի պետկապալների գումարը կազմել է 22.9 մլրդ ռուբլի, իսկ պատվիրատուները Մոսկվայի կառավարության կառույցներն են, Դաշնային հարկային ծառայությունը։
Սերգեյ Համբարձումյանն ու Ռուբեն Վարդանյանը ՌԴ–ի 30 հայ այն գործարարների ցուցակում են, ովքեր Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ փակ հանդիպման արդյունքներով պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Հայաստանի կառավարության հետ համատեղ անցկացվող նախաձեռնություններին և բիզնես ծրագրերին։
Վարկանիշի առաջին տեղում են «Պետոն» հոլդինգի բաժնետերեր Իգոր Մնուշկինը, Օլեգ Պոլյակովը, Վլադիմիր Զայցևը, ով 176 մլրդ ռուբլու պետպայմանագրեր է ստորագրել։ -0-
