Հայաստանի կառավարությունը պարտավոր է իրազեկել բնակչությանը գազային ոլորտի իրական իրավիճակի մասին. Բոստանջյան
26.12.2013,
17:17
Հայաստանի կառավարությունը պարտավոր է տեղեկացնել բնակչությանը գազային ոլորտի իրական վիճակի մասին, կարծում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը պարտավոր է տեղեկացնել բնակչությանը գազային ոլորտի իրական վիճակի մասին, կարծում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։
«Ես հասկանում եմ, որ պետական գաղտնիք պարունակող շատ բաների մասին նպատակահարմար է և կարելի է չխոսել։ Բայց ինչպես կարելի է ժողովրդին չասել գազասպառման մասին, դրա սակագնի մասին»,– հայտարարեց Բոստանջյանը հինգշաբթի մամուլի ասուլիսում։
Ըստ նրա, գազային ոլորտում ներկայում իրավիճակը ոչ միայն թափանցիկ չէ, այլ նաև անհասկանալի, իսկ պատասխանատուները չեն կարողանում հասարակությանը հուզող հարցերի հստակ պատասխանը տալ։
Բոստանջյանն անդրադարձավ նաև Ռուսաստանին Հայաստանի կողմից մատակարարվող գազի պարտքի հետ կապված հարցին, որի պատճառով հայկական կողմը ստիպված էր Գազպրոմին զիջել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի` Հայաստանի կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը։ Նա նշեց, որ այդ պարտքն անդրադառնում է ոչ միայն պետության, այլ դրա բոլոր քաղաքացիների վրա։
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2–ին Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցից հետո։ Համաձայնագրին համապատասխան` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը:
Ըստ պայմանագրի` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Գազպրոմ» ԲԲԸ–ին է փոխանցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի սովորական անվական բաժնետոմսերի փաթեթը, որը կազմում է 20,0007 տոկոս։ Այս ամենի արդյունքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժինը կավելանա` 80 տոկոսից դառնալով 100 տոկոս։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելու որոշումը ընդունվել է կուտակված պարտքերի փոխանակմամբ։
Համաձայնագրի նախագծին համապատասխան` ՌԴ–ն երաշխավորում է Հայաստանին «Գազպրոմ» ԲԲԸ–ի կողմից բնական գազի մատակարարումներ` հանրապետության ներքին կարիքների ամբողջական բավարարման համար անհրաժեշտ ծավալներով` հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից մատակարարվող բնական գազի ամբողջական և ժամանակին վճարման պայմանի դեպքում` հաշվի առնելով դեպի Հայաստան բնական գազի տարանցիկ հնարավորությունները` ներառյալ գազի տեղափոխման տեխնիկական վիճակը։
Հայաստանի կառավարությունը երաշխավորում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքից Հայաստանի Հանրապետություն առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում սպառման համար, ենթակա չէ արտահանման Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։
Ձեռք բերած պայմանավորվածության համաձայն` ռուսական գազային հոլդինգը 2014-2018 թվականներին Հայաստանին տարեկան մինչև 2.5 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարելու։ Դրա արժեքը կորոշվի ռուսական գազի գնագոյացման հետ կապված գնի բանաձևին համապատասխան։ 2012 թվականին «Գազպրոմը» Հայաստանին է մատակարարել 1.7 միլիարդ խորանարդ մետր գազ։ -0-