Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում գազի սակագինը պետք է երեք անգամ ավելի էժան լինի. Սադոյան

25.01.2016, 17:39
Հայաստանում գազի սակագինը պետք է երեք անգամ էժան լինի, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հանրային խորհրդի անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը։
 Հայաստանում գազի սակագինը պետք է երեք անգամ ավելի էժան լինի. Սադոյան
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գազի սակագինը պետք է երեք անգամ էժան լինի, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի հանրային խորհրդի անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը։

 «Հայաստանի էներգետիկայի նախարարությունը Երվանդ Զախարյանի գլխավորությամբ շարունակում է խաբել հայ ժողովրդին, ներկայացնելով մինչև 2036 թվականի հաշվարկները, որտեղ նշվում է, որ գազի սակագինը պետք է բարձրանա»,– նշեց Սադոյանը։

Նա ընդգծեց, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել եմ, ինչի հետևանքով պետք է նվազեցվեն գազի գները։

Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանն իր հերթին ավելացրել է, որ Հայաստանում անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի` սպառման ծավալներին համապատասխանող սակագին։

ենք ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, ով հայտարարել է, որ իրենց կքննարկեն առաջարկը։ Արդեն հինգ ամիս է անցել, և ոչ մի նորություն չկա»,– նշեց Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ սակագների հետ կապված իրավիճակը կվատանա, եթե ատոմակայանի աշխատանքը դադարեցվի։

2015 թվականի սեպտեմբերի 7–ին ստորագրած հայ–ռուսական արձանագրության համաձայն, ՌԴ–ից Հայաստան մտնող գազի բազային գինը հազար խորանարդ մետրի դիմաց 189 դոլարից նվազեցվել է մինչև 165 դոլար։ Ներկայում Ռուսաստանը Հայաստանին նավթամթերքի հիմնական մատակարարն է։ -0-