Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+30

Հակոբ Վարդանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից

11.10.2024, 10:38
ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանն ազատվել է պաշտոնից
Հակոբ Վարդանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հակոբ Վարդանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք e-gov կայքում հրապարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն իր հերթին Facebook-յան իր էջում գրել է, որ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից։