Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները

08.12.2015, 20:46
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ներկայացվել են Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների հաշվետվությունները:
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2015թ. ընթացքում իրականացված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ներկայացվել են Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների հաշվետվությունները:

Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, օրակարգում ընդգրկված 83 հարցերի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարները զեկուցել են կատարված աշխատանքների արդյունքների մասին:

«Ի թիվս այլ հարցերի՝ զեկուցվել է ծառայության մարզային կառույցների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների, մասնավորապես՝ ծառայության մոտ մեկ տասնյակ մարզային բաժիններում և բաժանմունքներում քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակների ստեղծման մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այդ համատեքստում կարևորվել է նմանատիպ գրասենյակների ստեղծման գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացվել են են ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացմանն ուղղված, այնպես էլ՝ հանրապետության ամբողջ տարածքում վճարահաշվարկային համակարգերի ներդրման աշխատանքները։

«Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք կներառվեն Հարկադիր կատարման ծառայության 2016 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրում», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–