Հայաստանի միացումը ՄՄ–ին խթանում է ներդրումների ներհոսքը և ապրանքաշրջանառության աճը միության ներսում. Վալովայա
02.12.2013,
19:55
Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը նպաստում է ներդրումների և ապրանքաշրջանառության ավելացմանը միության ներսում, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը նպաստում է ներդրումների և ապրանքաշրջանառության ավելացմանը միության ներսում, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան։
«Դրանք հենց այն առավելություններն են, որոնք կստանա Հայաստանը ՄՄ–ին միանալուց հետո»,– ասաց նա երկուշաբթի` ելույթ ունենալով երրորդ ռուս–հայկական միջտարածաշրջանային համաժողովում։
Որպես օրինակ Վալովայան նշեց, որ ՄՄ–ի երկրների միջև ապրանքաշրջանառությունը երեք տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է, իսկ ՄՄ երկրների միջև առևտրի աճի տեմպերը պատմության մեջ առաջին անգամ գործնականորեն երեք անգամ գերազանցել են երրորդ երկրների հետ առևտրի մակարդակը։
Այս կապակցությամբ Վալովայան նշեց, որ Հայաստանի և ՄՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճում է ավելի մեծ տեմպերով, քան միության անդամ–երկրների միջև։ «Հայկական արտադրանքը պահանջարկ ունի Մաքսային միության շուկայում, իսկ գոյություն ունեցող արգելքների վերացումից հետո այն ավելի պահանջված կլինի»,– ասաց նա։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ստանձնել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին «ճանապարհային քարտեզ» կներկայացնի։